Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղապետի միակ թեկնածուի օգտին 13 ձայն է եղել, դեմ՝ 35

Քաղաքականություն
MHM46140-copy

Սյունիքի մարզի  Վարդավանք  համայնքի 74 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 49 ընտրող: Նրանցից 13-ը իրենց ձայնը տվել են միակ թեկնածու ՀՅԴ-ական, Վարդավանքի միջնակարգ դպրոցի գործադիր տնօրեն Համլետ Թորոսյանին: Ընտրողներից 35-ը դեմ է քվեարկել թեկնածուին: Հանրապետության վեց մարզերում՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք, Շիրակ մարզերի թվով  10 համայնքներում  ՏԻՄ  ընտրություններ են: Համայնքներից 7-ում տեղի են ունեցել  համայնքի ղեկավարի ընտրություններ, իսկ 3 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: Համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ էին  երկու գյուղերում՝  Շիրակի մարզի Արևիկ և Սյունիքի մարզի Վարդավանքում: Շիրակի մարզի  Արեւիկ համայնքում էլ,  ըստ նախնական արդյունքների, ընտրվել է ՀՀԿ-ական համայնքի ղեկավար  Վարդգես Մելքոնյանը՝ ստանալով  526 քվե: Արմավիր Վարդանաշեն համայնքում էլ  ընտրվել է  միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ական  Արթուր Մանուկյանը: Շիրակի մարզի  Ախուրիկ համայնքում էլ ՀՀԿ-ական համայնքի ղեկավար Վարդիթեր Գասպարյանը պարտվել է անկուսակցական, ինքնառաջադրված Հովհաննես Պողոսյանին: Վերջինս ստացել է 277 քվե, իսկ համայնքի ղեկավարը՝  262: Մյուս համայնքներում գործող գյուղապետերը վերընտրվել են: