Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճանապարհներին ձյուն և մառախուղ է

Հասարակություն
snow5

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Տիգրանաշենի ոլորանները: Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում և Սյունիքի, Արարատի մարզերի ավտոճանապարհներին  տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Աշտարակի և Արագածի տարածաշրջաններում, Արմավիրի մարզում առկա է մառախուղ: Սյունիքի, Արմավիրի, Տավուշի և Կոտայքի (բացառությամբ Հրազդան քաղաքի) մարզերում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Դժվարանցանելի են Մ-12 ավտոճանապարհի  Գորիս-Բերձոր հատվածը և Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: