A
A
Արթուր Սարգսյանը երկու ամսով կալանավորվեց. Ազատություն (տեսանյութ)
Դատարանը որոշեց կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորել նրան: «Այժմ նրան տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ: Մենք քիչ անց կկարողանանք ճշտել, թե ՝ որ «Նուբարաշեն» ՔԿՀ, թե «Դատապարտյալների հիվանդանոց», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը: Այսօր Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել էր «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող, «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանին: Առավել մանրամասն՝ այստեղ