Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ստիպում են SAS-ի աշխատակիցներին վերագրանցվել».Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-pashinyan

ՀՀ 5-գումարման ԱԺ 11-րդ նստաշրջանին ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ներկայացրեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց ունեցվածքի եւ գույքի մասին ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց նաեւ ընտրություններին անձնագրերի պատճենների մասին, որոնք վերցնում են ռեյտինգային ցուցակով առաջադրվածները. «Բազմաթիվ նամակներ եմ ստանում, որ ՀՀԿ պատգամավոր Արտակ Սարգսյանը ՍԱՍ-ի իր բոլոր աշխատակիցներին պարտադրել է դուրս գալ գրանցումից ու գրանցվել Արաբկիրում: Հատուկ եմ շեշտում նրա անունը, որպեսզի նա արձագանքի»: ՀՀԿ պատգամավոր Արտակ Սարգսյանը որոշեց արձագանքել Նիկոլ Փաշինյանին, սակայն նրա խոսքը լսելի չեղավ՝ բարձրախոսը չմիացավ: Ընդհանրապես, ԱԺ-ում այսօր տեխնիակական խոտանների բազմաթիվ դեպքեր եղան. անգամ քվեարկություններն ու վարման կարգով գրանցումները լուսատախտակին չէին երեւում: ՀՀ պետական ունեցվածքի մասին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա ամբողջական տեղեկատվություն։ Քաղաքացուց գողացվածը պետք է վերադարձվի՝ առանց կախաղանների ու գիլիոտինների։ Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ ստորև