Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլյան պատերազմի մասնակիցը դիմել է ՄԻՊ-ին. aravot.am

Քաղաքականություն
gin

Aravot.am-ը Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանից հետաքրքրվեց՝ արդյոք ՄԻՊ-ն ուսումնասիրո՞ւմ է հունվարի 17-ին զորացրված Հայկ Գինովյանի բողոքը, որի զինգրքույկում սպիտակ ներկով ջնջվել էր գրառումն այն մասին, որ երիտասարդն ապրիլյան պատերազմի մասնակից է: Երիտասարդի հավաստմամբ, նույն զորամասում ծառայած նրա ընկերների զինգրքույկներում էլ է գրիչով ապրիլյան պատերազմին մասնակցությունն անվավեր ճանաչվել: Զոհրապ Եգանյանն, առանց անուններ հայտնելու, ասաց, որ այս պահին իսկապես ունեն քաղաքացուց ստացված դիմում, եւ հարցն ուսումնասիրվում է, որից հետո համապատասխան գրություն կուղարկվի Պաշտպանության նախարարություն: Ավելին՝ սկազբնաղբյուր կայքում