Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատ Խանդոյանը մեկ օր մնացել է պատուհանները կոտրած պատժախցում  

Քաղաքականություն
ararat-xandoyan1

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, մեկ օր մնացել է  պատուհանները կոտրած պատժախցում: «ՄԻՊ  ներկայացուցիչների այցելությունից հետո նրան տեղափոխել են իր խուց»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը: Պաշտպանն այսօր տեսակցել է նրան, ինչպես նաեւ դիմում է ներկայացրել «Նուբարաշեն» ՔԿՀ պետին:  Արա Ղարագյոզյանը  պարզաբանում է պահանջում Սերոբ Հարությունյանից՝ ի՞նչ հիմքով են բուժման մեջ գտնվող Արարատ Խանդոյանին տեղափոխել այդպիսի պատժախուց: Առողջական բազմաթիվ խնդիրներ ունեցող Արարատ Խանդոյանը մեղադրվում է հուլիսի 20-ին Խորենացի փողոցում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Նա  չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: