A
A
ԿԸՀ-ն շարժվում է ապրիլի 2-ի ժամանակացույցով
ԿԸՀ-ն իրականացնում է իր գործառույթները ապրիլի 2-ին նշանակված ընտրությունների վերաբերյալ: «Կա նախագահի հրամանագիր՝ ընտրությունները ապրիլի երկուսին անցկացնելու վերաբերյալ: ԿԸՀ-ն սահմանել է ժամանակացույց եւ այդ ժամանակացույցով էլ շարժվում է»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ապրիլյան զոհերի հարազատները պահանջում են հարգել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը եւ փոխել ընտրությունների օրը: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ օրվա հետ կապված իրավական խնդիր չկա, սակայն ՀՀԿ-ն որեւէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում խորհրդարանական ընտրությունների օրը 3-4 օրով հետաձգելու հարցում եւ բոլոր ուժերի հետ պատրաստ են քննարկել այդ հարցը: