Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաել Անդոնյանը Ֆրանսիայից տեղափոխվեց Հունաստան

Սպորտ
a1andonyan

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը 2017 թվականից ելույթները կշարունակի Հունաստանում:   Ֆրանսիական «Մարսելի» 21-ամյա ֆուտբոլիստը մինչեւ մրցաշրջանի վերջը վարձավճարով հանդես կգա տեղի «Վերիա» թիմում, որը ներկայումս զբաղեցնում է 14-րդ տեղը Հունաստանի ֆուտբոլի Սուպերլիգայի աղյուսակում:   Հիշեցնենք, որ վերջերս հունական «Քսանտի» ակումբ էր տեղափոխվել նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: