A
A
«ԵԼՔ» դաշինքը Լոս Անջելեսում հանդիպել է հայկական համայնքի հետ
Հունվարի 27-ին Լոս Անջելեսի Իրանահայ Միության դահլիճում տեղի է ունեցել «ԵԼՔ» դաշինքի համահիմնադիրներ Արամ Սարգսյանի («Հանրապետություն» կուսակցության նախագահ), Էդմոն Մարուքյանի («Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի նախագահ), Ալեն Սիմոնյանի («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ) և հայկական համայնքի ներկայացուցիչների հանդիպումը։ Դաշինքի անդամները Սփյուռքի հայրենակիցներին ներկայացրել են առաջիկա խորհրդարանական ընտրություններում նախատեսվող իրենց ծրագրերը և անելիքները։ Շուրջ երեք ժամ և ավել տևած հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն են ունեցել նաև ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։