Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունները ոչինչ չտվեցին. արաբագետ

Քաղաքականություն
arabaget

«Աստանայում ընթացող՝ Սիրիայի խաղաղության բանակցությունների վերաբերյալ հայկական կողմի չեզոքությունը շատ տեղին է և ճիշտ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը: Նրա խոսքով՝ առ այսօր Հալեպում շարունակվում են բախումները. «Հալեպի միայն մի փոքր մասն է վերահսկվում Սիրիայի կառավարական ուժերի կողմից»,-նշեց նա: Ընդհանուր առմամբ, արաբագետը բանակցությունները գնահատեց դրական, սակայն որևէ էական արդյունք չտվող. «Աստանայի բանակցությունները պետք է դիտարկել որպես Ժնևյան բանակցությունների հիմք: Դրական է, որ հանդիպեցին, խոսեցին Սիրիայի իշխանություններն ու երկրի ներսում թելադրող 15 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, սակայն կողմերը որևէ համաձայնության այդպես էլ չեկան, այլ համաձայնության եկան հանդիպման կազմակերպիչները: Որևէ փաստաթուղթ չստորագրվեց»: Բանախոսը նշեց, որ Աստանայում ԱՄՆ-ը պասիվ դիրք է գրավել, իսկ  սիրիական ընդդիմության պահվածքից ակնհայտ էր, որ նրանք բանակցում են Ռուսաստանի Դաշնության հետ: «Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ Իրանը և Դամասկոսը իրենց համար բանակցային կողմ չեն»: