Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օպերային համերգներ՝ Հայաստանի զորամասերում 

Հասարակություն
durgar

Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ 08.02.2017-ին Օպերային թատրոնի մեներգիչները և սիմֆոնիկ նվագախմբի արտիստները Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի «Օպերային արվեստը զորամասերում» նախագծի շրջանակներում ելույթ կունենան  սահմանամերձ զորամասերում: Համերգները ղեկավարում է դիրիժոր, նախագծի հեղինակ, երաժշտական ղեկավար՝ ՀՀ վաստ. արտիստ Կարեն Դուրգարյանը: Առհասարակ, նախագծի նպատակն է հայ զինվորի մեջ զարգացնել դասական արվեստը և վստահեցնել նրան, որ նաև դասական մշակույթի գործիչներն են իր կողքին: Օպերային թատրոնի արտիստները մեծ ոգևորությամբ և պատրաստակամությամբ են վերաբերվում զինվորի ռազմական ոգին բարձր պահելու կարևոր նախաձեռնությանը: Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի նախագծերից են «Օպերային արվեստը կրթօջախներում», «Օպերային արվեստը ՀՀ մարզերում և Արցախում», «Համերգ ճեմասրահում» և այլն, որոնց նպատակն է աջակցել օպերային արվեստի զարգացմանն ու տարածմանը: