Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանի ու շաքարի մենաշնորհները Սերժ Սարգսյանինն են» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol-pashinyan

Կառավարության նիստերի դահլիճում այսօր «Ելք» դաշինքի առաջին համաժողովին դաշինքի անդամ, ՔՊԿ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ ի հեճուկս բոլոր տարաձայնությունների, հիմա իրար կողքի կանգնած է քաղաքական երեք ուժ. «ՀՀ ժողովուրդը մեզանով հաղթելու իրական հնարավորություն ունի։ Մենք ՀՀ բոլոր քաղաքներում ու մարզերում` ամեն փողոցում, ամեն թաղում ունենք համախոհներ»: Նրա ելույթը պարբերաբար ընդմիջվում էր բուռն ծափերով։ Պարոն Փաշինյանն իր ելույթում նաեւ նշեց, որ եկել է ժամանակը փակելու խնամի-ծանոթ-բարեկամ, խմբապետական ՀՀ էջն ու բացելու քաղաքացիական Հայաստանի էջը. «Մենք սխալվում էինք, երբ ասում էինք, թե բանանի մենաշնորհը Միհրան Պողոսյանինն է, շաքարինը` Սամվել Ալեքսայանինը, իրականում դա Սերժ Սարգսյանի մենաշնորհներն են, եւ նա ընտրությունների միջոցով ցանկանում է կրկին անձեռնմխելի դարձնել բանանի ներկրման իրավունքը»:

Նա հայտարարեց, որ չի հավատում փոխզիջումների մասին հավաստիացումներին, քանի որ դա տանում է կապիտուլյացիայի. «Մենք ունենք բարձր իրավագիտակցությամբ ՀՀ քաղաքացի, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի մեթոդը` տվիր, առար, տվիր, առար։ Կեցցե «Ելք» դաշինքը, կեցցե գարունը, որ գալու է երկու ամսից»: