Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեպի Արաբական էմիրություններ՝ առանց վիզայի

Քաղաքականություն
eeafaa9cb941117ae294eda695aa6047

Այսօրվա կառավարության նիստում որոշում կկայացվի վերացնել ՀՀ և Արաբական Միացյան Էմիրությունների միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջը։ Փաստաթղթում ասվում է. Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: