Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 1 մլն դոլարն այս անգամ էլ չօգնեց Կարո Եղնուկյանին

Քաղաքականություն
karo-exnukyan

«Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանին այս անգամ էլ չօգնեց 1 մլն դոլար գրավը եւ երաշխավորագրերը: Երևանի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քիչ առաջ մերժել է աննախադեպ գրավի՝ 1 մլն դոլարի դիմաց ազատ արձակել Հիմնադիր Խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանին: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց պաշտպան Տիգրան Հայրապետյանը, դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ մինչեւ մարտի 20-ը երկարացրել նրա կալանքի ժամկետը: Տիգրան Հայրապետյանի  խոսքերով՝  Կարո Եղնուկյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան, քանի որ գործով նախաքննությունն ավարտվել  է եւ նյութերը տրվել են պաշտպաններին ծանոթանալու համար: Դատարանի այսօրվա որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում: