Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախ փորձել են Չեբուրաշկայի գլխարկով մտնել Ազատության հրապարակ. Գ. Սաֆարյանի ճառը

Քաղաքականություն
gevorg-safaryan

Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանի գործով վճիռը կհրապարակվի այսօր, 17։30-ին։ Մինչ այդ, այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գևորգ Սաֆարյանը հանդես եկավ ճառով և վերջին խոսքով՝ նշելով, որ մեր դատաիրավական համակարգը հասել է աբսուրդի և ցանկացած մարդու կարող են դատել։ Իսկ այնուհետև նշեց, որ 2015-ի դեկտեմբերի 31-ին իրադարձություններն այնպես չեն եղել, ինչպես ներկայացնում է դատախազությունը։ Միջոցառման մասնակիցները ցանկացել են Չեբուրաշկայի գլխարկով մտնել Ազատության հրապարակ, ինչը նրանց չի թույլատրվել, այնուհետև Ձմեռ պապիկը փորձել է եղևնին ձեռքին մտնել Ազատության հրապարակ, որից հետո էլ ստիպված տոնածառի հանդերձանք են հագցրել քաղաքացի Հովհաննես Ղազարյանին։ Գևորգ Սաֆարյանը նշեց, որ ինքը չէ, որ պետք է ապացուցի, որ որևէ ոստիկանի չի հարվածել, և եթե հարվածած լիներ Գեղամ Խաչատրյանի աչքին, ապա իր ձեռքը ևս պետք է վնասված լիներ։ Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է 2015-ի դեկտեմբերի 31-ին տոնածառ տեղադրելու փորձի ժամանակ ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ։