A
A
ՀՀ արդարադատության նախարարության արտերկրյա դրամաշնորհները
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ներկայացնել ՀՀ պետական մարմինների կողմից ստացված օտարերկրյա դրամաշնորհների մասին շարքը, որի սահմաններում այսօր կանդրադառնանք ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2007-2015թթ.-ին ստացված դրամաշնորհներին։ Այս թվականներին Արդարադատության նախարարությունը ստացել է ավելի քան 32,6 մլն ԱՄՆ դոլարի արտերկրյա դրամաշնորհ։ Այսպիսով, դատաիրավական ծրագրերի իրականցման գրասենյակին Համաշխարհային Բանկի կողմից տրամադրվել հետևյալ դրամաշնորհները ՝
- Հոլանդական 2008-2010թ. 4,8 միլիոն ԱՄՆ դոլար,
- Ճապոնական դրամաշնորհ 2007-2013թթ․ 3 միլիոն ԱՄՆ դոլար,
- Այժմ իրականցնում է Փաստաբանների դպրոցի վերապատրաստման կարողությունների զարգացման 468 հազար դոլարի դրամաշնորհային ծրագիրը:
- 2014թ․ հունվար-մայիս ամիսներին մոտ 900 դոլար «Հավասար հնարավորություն բոլոր երեխաներին» ծրագրի,
- Մոտ 4,700 ԱՄՆ դոլար «Աբովյան քրեակատարողական հիմնարկի կանանց շրջանում ծնողական ակումբի ստեղծում» ծրագրի իրականացման նպատակով։
- 2015թ․-ի դեկտեմբերից այս կազմակերպությունը ֆինանսավորում է նաև «Խթանենք արդարադատության մատչելիությունը երեխանների համար» ծրագիրը՝ 3,920 դոլար արժողությամբ։
- «Արդարադատության անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդում»՝ 2,2 միլիոն ԱՄՆ դոլար,
- Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանն աջակցություն՝ 732 հազար դոլար,
- «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի կիրառման ամրապնդումը Հայաստանում»՝ 1,3 միլիոն ԱՄՆ դոլար,
- «Առողջություն և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը՝ մոտ 1 մլն դոլար արժողությամբ։
- «Դատաիրավական բարեփոխումներ» տարածաշրջանայնին ծրագիրը, որի իրականացման համար 2014թ․-ին հատկացվել է մոտ 9 մլն ԱՄՆ դոլար,
- «Ուսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամ» ծրագիրը, որի իրականացման համար 2014թ․-ին հատկացվել է մոտ 1,7 մլ դոլար դրամաշնորհ,
- «Ուսումնասիրությունների և մասնագետների հիմնադրամ-կարողությունների զարգացում» ծրագիրը, որի իրականացման համար 2013թ․-ին հատկացվել է 3,84 մլն դոլար դրամաշնորհ, իսկ 2014թ․-ին ավելի քան 4,2 մլն դոլար։