«Բոլոր երկրներում էլ կան շատ հին զենքեր» (տեսանյութ)
Հայկական կողմը 2016 թվականի ընթացքում ունեցել 165 զինծառայողի կորուստ, որոնց թվում են նաև կամավորականները: Կորուստների մեծ մասը՝ 95 զոհ, ունեցել ենք ապրիլյան դեպքերի ժամանակ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Գարիկ Հարությունյանը: Իսկ հակառակորդի կրած կորուստներին անդրադառնալով՝ «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը նշում է, որ, եթե մեզ մոտ տվյալներն իրական են, ապա հակառակորդի կրած կորուստների մասին տեղեկություն ձեռք բերելը բավականին բարդ է. «Պետք է նշեմ, որ Ադրբեջանը 2016 թվականին 116 մարտական կորուստ է ունեցել և 35 ոչ մարտական, և 2 անհայտ էլ հաշված 153 կորուստ է հայտնի, այդ հայտնին շատ կարևոր է, քանի որ հակառակորդը սովորաբար գաղտնի է պահում իրական տվյալները»>: Ըստ Վրթանեսյանի, ապրիլյան դեպքերի ժամանակ, չնայած, որ շատ քննարկվեց 80-ականների զենքերով մարտնչելը, այնուամենայնիվ դա բնական երևույթ է. «Բոլոր երկրներում էլ կան շատ հին զենքեր, անգամ ԱՄՆ-ն ունի 50-ականների ռմբակոծիչ»: