Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իգական սեռի շրջանում շատացել են խմիչքից թունավորման դեպքերը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
tunaban

Վերջին տարիներին ավելացել են ալկոհոլային խմիչքներից թունավորումների դեպքերը, մասնավորապես աճ է գրանցվել անչափահասների և իգական սեռի ներկայացուցիչների շրջանում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը։ Նա մի քանի խորհուրդ տվեց խմիչքային թունավորումներից խուսափելու համար. «Պետք  չէ խառնել խմիչքները, եթե սկսել եք ինչ-որ մի ոգելից խմիչքից, ապա պետք է շարունակեք նույնով և խորհուրդ կտամ, որ խմիչքը ոչ դատարկ ստամոքսին օգտագործել»։ Թունաբանը նաև նշեց, որ թունավորման հետ խմիչքի որակը կապ չունի, հիմնական պատճառը չափի չարաշահումն է։ Առողջապահության պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանն էլ նշեց, որ ի տարբերություն խմիչքային թունավորումների աճի, նվազել են բոտուլիզմի դեպքերը. «Դեպքերը նվազել են, բայց ուշադրություն պետք է անպայման դարձնել, չի կարելի տոների ընթացքում պահածոներ օգտագործել, թունավորումներից խուսափելու համար հատկապես պետք չէ խառնել սունկն ու ալկոհոլային խմիչքը»։