Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան. Ամենաթանկ Էլեկտրաէներգիան ԱՊՀ-ում

Տնտեսություն
electricity

Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը 1,2 դրամով նվազեցնելու մասին: Արդյունքում իրավաբանական անձանց համար 1 կՎտ/ժ կարժենա 29,48-ից 41,98 դրամ (կախված ժամից և լարումից), իսկ բնակիչ-սպառողների համար՝ 34,98 դրամ գիշերը և 44,98 դրամ ցերեկը: Այդ կապակցությամբ «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» մեկտեղել և հանրության դատին է ներկայացնում հետխորհրդային 15 հանրապետություններում գործող էլեկտրաէներգիայի սակագների համեմատական աղյուսակը: Ըստ այդմ, ստացվում է, որ Հայաստանում ամենաթանկ էլեկտրաէներգիան է ոչ միայն Եվրասիական տնտեսական միությունում, այլև ողջ ԱՊՀ-ում: Եվ դա՝ բազմաթիվ հիդրոէլեկտրակայաններ ու ատոմակայան ունենալու, ինչպես նաև Իրանի հետ գազ-էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագրի գործելու պարագայում: Այսպիսով, նախկին ԽՍՀՄ երկրներից էլեկտրաէներգիայի սակագինը հայաստանյանից բարձր է միայն Մոլդովայում, Լիտվայում և Լատվիայում:   Իսկ ահա Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Թուրքմենստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում, Էստոնիայում, Վրաստանում և Ադրբեջանում էլեկտրաէներգիայի սակագինը հայաստանյան սակագնից ցածր է: axyusak Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը սահմանվածից շեշտակիորեն ցածր լինելու հիմքերի մասին կարող եք կարդալ այստեղ: «Իրազեկ քաղաքացիների միավորում»