Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թաքնված մոնոպոլիա՝ կաթի արտադրության ոլորտում

Տնտեսություն
katnamterk

Հայաստանի կաթի արտադրության ոլորտում  թաքնված մոնոպոլիա գոյություն ունի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց  «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա տեղեկացմամբ՝ իրենք դիմել են համապատասխան հանձնաժողով՝ տվյալ ոլորտում ուսումնասիրություն կատարելու համար: «Մի քանի գործարաններ կաթի գնի վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերում: Օգտագործվում է մեծ քանակությամբ ներկրված կաթի փոշի, կոկոսի յուղ, արդյունքում՝ տուժում է գյուղացին»: