Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առատ ձյունը դժվարացրել է երթեւեկությունը

Կարևոր լուրեր Հասարակություն
snow_storm_driving

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Թալինի, Ախուրյանի, Ապարանի, Աբովյանի, Սևանի, Եղեգնաձորի, Վայքի ճանապարհներին ձյուն է տեղում: Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Ապարանի, Արթիկի, Գորիսի, ավտոճանապարհներին, Երևան-Գառնի ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող Ճանապարհաշինական ընկերությունները ավտոճանապարհներին  կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Հորդորում ենք վարորդներին նշված ճանապարհներով երթևեկել  խիստ անհրաժեշտության դեպքում, ձմեռային անվադողերով, ունենալ նաև անվաշղթաներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն