Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՌԴ նախագահին

Պաշտոնական
vt

Դեկտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ադլերից Լաթաքիա ուղևորվող ինքնաթիռի վթարի կապակցությամբ ցավակցական գիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը խորին վշտակցություն է հայտնել ՌԴ նախագահին, վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և Ռուսաստանի ողջ ժողովրդին: «Մեր աղոթքն ենք վերառաքում առ Ամենողորմ Տերը, որպեսզի Իր երկնային լուսեղեն օթևաններում ընդունի զոհվածների հոգիները և մխիթարություն պարգևի նրանց հարազատներին ու մտերիմներին: Թո՛ղ Աստված զերծ պահի աշխարհը նման արհավիրքներից», - ասվում է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում: Մայր Աթոռ