A
A
Աղետի ենթարկված Ту-154 ինքնաթիռում երկու հայ է եղել
Ռուսական НТВ հեռուստաալիքը հրապարակել է Սոչիում կործանված Ту-154 ինքնաթիռում գտնվող ուղևորների անունները: Ցանկում հայկական ծագումով երկու ազգանուն է նշված՝ Գորգիյան և Վահանով: Վահանովը եղել է ուղեկցող անձնակազմի անդամ, իսկ Գեորգիյանը Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամ: Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ-ին պատկանող ՏՈւ-154 օդանավը, որը Սոչիի շրջանում ընկել է Սեւ ծովը, լրագրողներ և երաժիշտներ էր տանում Սիրիա: Օդանավում եղել է 91 մարդ: