Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքին կարող է տրվել հետադարձ ուժ» (տեսանյութ)

Քաղաքականություն
Vahagn-Khachatryan-nkar

Չնայած պնդումներին, թե Սահմանադրությունը թույլ չի տալիս, Պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքին կարող է տրվել հետադարձ ուժ. համոզված է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը. «Այսպիսի հնարավորություն կա։ Միշտ Սահմանադրությանը հղում անելով՝ իրենք իրենց ճշմարտությունը չեն ապացուցում։ Սահմանադրության այլ մեկնաբանության արդյունքում շատ օրենսդրական ակտեր փոխվում են»։ Նրա պնդմամբ՝ օրենքին հետադարձ ուժ տալը կունենար կարևոր նշանակություն՝ առաջիկայում կոռուպցիոն դեպքերը կանխելու համար. «Գործող պետական պաշտոնյաներն էլ կձգվեին ու կհասկանային, որ ի վերջո ամեն ինչ նրանով չի պայմանավորված, որ իրենք աշխատում են ու վերջ»։ Վահագն Խաչատրյանը հիշեց Արևելյան Եվրոպայի երկրների փորձը, որոնք կոռուպցիան վերացնելու առումով հետադարձ ուժի կիրառման հնարավորությունը տվեցին. «Միջազգային նորմը դա չի խանգարում»։ Իշխանության ներկայացուցիչները քննադատներին խորհուրդ են տալիս ի սկզբանե օրենքին վատատեսորեն չվերաբերվել՝ սպասել ընդունումից հետո արդյունքներին։ Տնտեսագետը քննադատողներից է և պատասխանում է, թե ինչու է թերահավատ. «Շատ դեպքերում է եղել, որ մենք լռել ենք, սպասել ենք, ու վերջում մեր կանխատեսումներն են իրականացել»։ Նրա վստահեցմամբ՝ շատ օրենքներ ընդունվում են ոչ թե ներքին կյանքն իրականում բարելավելու, այլ միջազգային կազմակերպություններից գումարներ ստանալու համար. «Մենք, ընդունելով այդ օրենքները, ստացել ենք վարկային միջոցներ, բայց օրենքի կիրառմանն ուշադրություն չենք դարձրել»,- ասաց Վահագն Խաչատրյանը։ Մանրամասները՝ տեսանյութում