Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետին

Պաշտոնական
256abd75df189eab6ba539892e48094c

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 14-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են  տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող  հարցեր։ Բարձր գնահատելով համագործակցության ամուր հիմքերը՝  կողմերը նշել են, որ Հայաստանի և Վրաստանի միջև առանձնահատուկ  գործընկերային հարաբերություններ են  ձևավորված։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի  էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան, ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Զուրաբ Ալավիձեն, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն