A
A
Վարչապետին անհանգստացնում են բնապահպանական որոշ հարցեր (տեսանյութ)
Բնապահպանության նախարարությունը մեկամսյա ժամկետում պետք ուսումնասիրի եւ ներկայացնի կառավարությանը տեղեկատվություն՝ առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մասին: «Հանձնարարում եմ ներկայացնել առաջարկություններ ապօրինի ջրօգտագործումը բացառելու ուղղությամբ: Պարոն Մինասյան, գիտեք այս խնդիրը չափազանց կարեւոր է: Շատ ուշադիր եղեք: Դա չափազանց կարևոր է. եւ էկոլոգիական, եւ այլ խնդիրներ կարող ենք ունենալ»: Արծվիկ Մինասյանին վարչապետը հանձնարարեց նաեւ 10–օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ բնապահպանության համակարգում թույլտվությունների եւ լիցենզիաների մեկ միասնական համակարգի ներդրման եւ մեկ պատուհանի սկզբունքով ծառայությունների տրամադրման կազմակերպման վերաբերյալ: