Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«1000 դրամ»-ի նախագիծն ընդունվեց 2-րդ ընթերցմամբ. ՀԱԿ 2 անդամները շփոթվեցին (տեսանյութ)

Քաղաքականություն
vigen-sargsyan

Կառավարութան նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստի սկզբում քվեարկվեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագծերի փաթեթը: Մինչ քվեարկությունը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ դեմ է նախագծին, սակայն չի մասնակցի քվեարկությանը: Նախագիծն ընդունվեց 98 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: ՀԱԿ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը հայտարարեցին, որ իրենք շփոթել են, կողմ են քվեարկել, այնպես որ իրենց ձայները եւս հաշվեն որպես դեմ: Դեմ ձայները դարձան չորս: Հիշեցնենք, որ «Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու» օրենսդրական փաթեթով առաջարկվում է ստեղծել հիմնադրամ, որի համար քաղաքացիներից ամեն ամիս 1000-ական դրամ պետք է գանձել և ուղղել բանակին: Այս պահին Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում է «Քրեական օրենսգրքում» փոփոխությունները, որոնք վերաբերում են ապօրինի հարստացմանը: