Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիսիան – Գորիս ավտոճանապարհին բուք և մառախուղ է

Հասարակություն
7012016

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Սիսիան – Գորիս ավտոճանապարհին բուք և մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մ: Սպիտակի, Դիլիջանի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներն սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն