Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

P. S. ռետրո. «Տարածքներն իրենցից կամաց-կամաց վտանգ են ներկայացնում» (տեսանյութ)

Քաղաքականություն
t6jl5KDCi3E

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը 1999-ի սեպտեմբերին չգիտեր Հայաստան-Սփյուռք առաջին համաժողովին հրավիրյալի իր կարգավիճակը: Ինքը չմասնակցեց այդ համաժողովին, սակայն աշխատանքներին հետեւեց մինչեւ վերջ: Այդ համաժողովի արդյունավետությանը Հայաստանի եւ Սփյուռքի հարաբերություններում այս մարդը չէր հավատում, Սփյուռքն, ըստ նրա, նույնիսկ որպես Սփյուռք գործելու մեխանիզմներ չունի, այնտեղ միավորում չկա: Պարոն Լիպարիտյանի տպավորությամբ, Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը մտածում է, որ եթե Ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում բերի առաջին պլան, Սփյուռքն այստեղ փող կթափի: Պատմաբանը առաջին նախագահի հիշատակած այն վեց մարդկանցից մեկն էր, որն ամբողջ խորությամբ տիրապետում էր Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին: Քոչարյանի օրոք իրականացված բանակցություններից գաղափար չունի: Բայց, ըստ նրա, բանակցային փաստաթղթում կա պետք է դրված լինի Ղարաբաղի կարգավիճակը, կամ պետք է այն արդեն լուծված լինի: Պարոն Լիպարիտյանը կանխատեսում է, որ որքան ժամանակ անցնի, այնքան ցավոտ ու դժվար կդառնա տարածքներից դուրս գալու հարցը: Եթե մինչեւ այսօր այդ տարածքների մի մասն անվտանգության երաշխիքներ էին, կամաց-կամաց դրանք իրենցից վտանգ են ներկայացնում: Ըստ նրա, քաղաքական եւ ռազմական գործիչները պետք է ժողովրդին համոզեն փոխզիջումների մասին, մինչդեռ Հայաստանում 2000-ի աշնանը ավելի շատ զինվորականներ կան իշխանության մեջ, քան քաղաքական գործիչներ: Ի դեպ, Ժիրայր Լիպարիտյանի չգիտեր, թե Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն ինչ է հասկանում արտաքին քաղաքականություն ասելով: Նրա կարծիքով, արտաքին քաղաքականությունն այն է, երբ հարեւաններիդ հետ խնդիրներ չունես: Այսօր պարոն Լիպարիտյանը գրքեր է հեղինակում Հայաստանի եւ տարածաշրջանի քաղաքական խնդիրների մասին: