Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռազմիկ Օլթեցյանն արծաթե փոքր մեդալ նվաճեց

Սպորտ
sport-shtanga-1

Հայաստանի ծանրորդ Ռազմիկ Օլթեցյանը Իսրայելում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճեց ընդամենը փոքր մեդալ: Մինչեւ 23 տարեկանների մրցաշարում մեր 77 կգ քաշային ծանրորդը հրում վարժությունում բարձրացրեց 177 կգ ծանրաձողը եւ զբաղեցրեց 2-րդ տեղը՝ արժանանալով փոքր արծաթե մեդալի: Ավաղ, պոկում վարժությունում նա միայն առաջին մոտեցումը կատարեց եւ 137 կիլոգրամով գրավեց 6-րդ տեղը: Երկամարտում Ռազմիկ Օլթեցյանը 314 կգ արդյունքով առաջնությունն ավարտեց 4-րդ հորիզոնականում: Այսօր Հայաստանից մրցահարթակ կմտնեն երեք ծանրորդ: Հակոբ Մկրտչյանը (85 կգ) եւ Սամվել Գասպարյանը (94 կգ) հանդես կգան 20 տարեկանների առաջնությունում, իսկ Սոնա Պողոսյանը (75 կգ) ուժերը կմասնակցի 20 տարեկան աղջիկների մրցաշարին: