A
A
Լարսի անցակետը բացվել է սահմանափակումներով
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 21-22-րդ և Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 12-13-րդ կմ-ին, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, փակ է բեռնատարների համար: