Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բքի պատճառով դժվարանցանելի է Բերդ - Ճամբարակ ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը

Հասարակություն
77d6467a11129d9c839152fd75106544

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի պատճառով  դժվարանցանելի է  Բերդ - Ճամբարակ  ճանապարհը և Վարդենյաց  լեռնանցքը: Դիլիջանի   ոլորաններում,  Գավառ - Մարտունի, Ստեփանավան - Տաշիր, Վայք - Սարավան, Սիսիան - Գորիս ճանապարհահատվածներում և Վարդենյաց  լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանի ճանապարհային  դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա - Լարս  ավտոճանապարհը  դեկտեմբերի  7-ին անվաշղթաների կիրառման դեպքում բաց  է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։  Ճանապարհով առայժմ չի թույլատրվում երթևեկել միայն կցասայլերով մեքենաներին (трейлер): ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն