Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղետի գոտու բնակարանների հարցը կլուծվի 2018 թվականին (տեսանյութ)

Հասարակություն
tnakner

«2018  թվականին երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած բոլոր ընտանիքները ապահովված կլինեն բնակարանով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը՝ հավելելով, որ պետական ծրագրով 2017 թվականին նախատեսվում է լուծել միայն Գյումրիի անօթևանների բնակարանների հարցը, իսկ 2018 թվականին՝ այլ բնակավայրերի: Տիկին Արզումանյանի խոսքով՝ աղետի գոտու բնակարանային ապահովման պետական ծրագրով շահառու ճանաչված 5400 ընտանիքից 4170-ին մինչ 2014 թվականն արդեն հատկացվել էր բնակարան կամ ֆինանսական աջակցություն, 2015 թվականին անօթևան 43 ընտանիք է ապահովվել բնակարանով, 2016-ին՝ 287: Այսպիսով, մնացել է բնակարանի խնդիր ունեցող 550 ընտանիք. «2017 թվականի բյուջեով նախատեսվել է 560 միլիոն դրամ է՝ Գյումրի քաղաքում աղետի գոտու ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար,-եզրափակեց Տանյա Արզումանյանը»: