Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» խաղավերջում հաղթանակ կորզեց «Բանանցից»

Սպորտ
gagik

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի մեկնարկային խաղում մրցաշարի առաջատար Գյումրիի «Շիրակը» հաղթեց «Բանանցին»: Երեւանում կայացած հանդիպումն հիմնականում անցավ հավասար պայքարում: Երկար ժամանակ կողմերին չէր հաջողվում գրավել դարպասները եւ թվում էր, որ կգրանցվի գոլազուրկ ոչ-ոքի: Սակայն հանդիպման 89-րդ րոպեին «Շիրակի» պատանի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը օգտվեց մրցակցի պաշտպանների անհամաձայնեցված խաղից եւ մոտ տարածությունից խփեց այս մրցավեճի միակ գոլը: «Շիրակը» հերթական կարեւոր հաղթանակը տարավ առաջնությունում եւ տարին ավարտեց 1-ին հորիզոնականում՝ 17 խաղում վաստակելով 34 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Ալաշկերտն» արդեն ետ է մնում 5 բալով: «Բանանցը» կրեց թվով 9-րդ պարտությունը եւ այժմ 16 միավորով զբաղեցնում է նախավերջին 5-րդ տեղը: