Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պիեր-Էմերիկ Օբամեյանգը «ձեռնոց» է նետել Ուսեյն Բոլտին

Սպորտ
sport-bolt-2.12.

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը պատրաստություն է հայտնել մրցել 100 եւ 200 մ վազքի աշխարհի ռեկորդակիր Ուսեյն Բոլտի հետ: Ինչպես տեղեկացնում է CNN հեռուստաընկերությունը, գաբոնցի ֆուտբոլիստը 2013 թվականին մարզման ժամանակ 30 մ տարածությունը վազել է 3,70 վայրկյանում, որը 0,08-ով ավելի արագ է Ուսեյն Բոլտի ցուցադրած արդյունքից: «Իրո՞ք: Նա լավ գիտի, որ ես կհաղթեմ իրեն», - անմիջապես արձագանքել է աշխարհի ռեկորդակիրը, որն այս տարի մարզումներ է անցկացրել Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստների հետ եւ լավ տեղյակ է  Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հնարավորությունների հետ: