«Փոքր Մհեր» կրթահամալիրում կիրականացվեն արմատական փոփոխություններ
ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որտեղ քննարկվել են կրթահամալիրում սատեղծված իրավիճակի վերաբերյալ ԿԳՆ կատարած ուսումնասիրությունն ու առկախնդիրների լուծմանն ուղղված հարցեր: Նիստին մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը, կառավարման խորհրդի անդամներն ու ԿԳՆ համապատասխան ոլորտի պատասխանատուները ևկրթահամալիրի տնօրենը: «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի խորհրդական Գևորգ Մալխասյանն է, խորհրդի կազմումընդգրկված են ՀՀ պաշտպանության, ՀՀ ԿԳՆ, ՀՀ արդարադատության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերինախարարների տեղակալները, ՀՀ ոստիկանապետի տեղակալը, կրթահամալիրի ծնողական խորհրդի նախագահը: Քննարկելով «Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակն ուառաջացած խնդիրները՝ խորհուրդը որոշել է դիմել ՀՀ ԿԳՆ-ին՝«Փոքր Մհեր» կրթահամալիրում ծառայողական քննություննշանակելու առաջարկով: Արտահերթ նիստում որոշվել է ՀՀ ԿԳՆև ՀՀ ՊՆ ներկայացուցիչներից կազմված հանձնախումբ ձևավորել, որը կրթահամալիրում մշտական դիտարկում և վերահսկողություն կիրականցնի: ՀՀ ԿԳՆ-ի կողմից այդ աշխատանքերը կհամակարգի աշխատակազմի մարզառազմական ևարտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արկադի Պետրոսյանը: «Փոքր Մհեր» կրթահամալիրու միրավիճակը կայունացնելու և կրթական գործընթացը վերականգնելու նպատակով վերահսկման պարտականությունը ժամանակավորապես դրվել է ՀՀ ԿԳՆ աշխատակազմի մարզառազմական և արտաուսումնական դաստիարակությանվարչության գլխավոր մասնագետ Արթուր Կարապետյանի վրա: Արտահերթ նիստի ժամանակ որոշվել է նաև փոխել «Փոքր Մհեր»կրթահամալիրի կանոնադրությունը, խորհրդի կազմը ևկառավարման ձևը: