Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղնախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը

Կարևոր լուրեր Տնտեսություն
xaxoxi-vaz1

Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում խաղողի վազերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով տասնամյակներ շարունակ  կատարվել է այգեթաղ: Ըստ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի`  ձմռան առանձին օրերի ընթացքում կարող են դիտվել խիստ սառնամանիքներ։ Հիշեցնում ենք, որ խաղողի վազի լավ հասունացած ու փայտացած մատերը կարող են դիմանալ մինչև -160 ցրտին, իսկ դրանից ավելի ցածր ջերմաստիճանների  դեպքում կորուստներն արդեն անխուսափելի են։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը  հորդորում է խաղողագործներին, օգվելով ներկայիս եղանակային պայմաններից, սեղմ ժամկետում ավարտել այգեթաղի աշխատանքները, որպեսզի կայուն երաշխիքներ ստեղծվեն հաջորդ տարվա բերքի ստացման համար։     ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին