Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պարոն Բագրատյան ջան, դուք դեռ վարչապետ չեք դարձել» (տեսանյութ)

Քաղաքականություն
Hrant_Bagratyan

ԱԺ արտահերթ նիստին այսօր «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մինչ կսկսեր իր ելույթը ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը նախ խիստ տոնով կոչ արեց լռություն պահպանել դահլիճում: «Պարոն Բագրատյան ջան, դուք դեռ վարչապետ չեք դարձել»,- փորձեց կատակել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Հանգստացեք, կդառնամ. վախենամ՝ այլ ելք չունենաք այլեւս»,- արձագանքեց Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա՝ ԱԺ է բերվել հին կանոնակարգ, քանի որ ներկայացված փոփոխությունները կոսմետիկ են. «Դարձրեք պատգամավորին կենսունակ, սա է պառլամենտական կառավարումը: Մի հատ մոնիթորինգ արեք, պարոն Սահակյան, որքան ժամանակ եմ, օրինակ, ես կորցնում իմ պատգամավորական գործունեության վրա: Ես կարծում եմ՝ քիչ, ու ես ինձ վատ պատգամավոր եմ համարում: Այստեղ պետք է արտադրվեն օրենքներ. ԱԺ-ն ավելի կարեւոր հաստատություն է, քան կառավարությունը»: Պարոն Բագրատյանը դեմ է, որ կրճատվել է պատգամավորի ելույթի տեւողությունը. «ԱԺ հիմքը, անկյունաքարը, այս շենքի քարը պատգամավորն է, թողեք նա խոսա, ինչո՞ւ եք նրա ելույթը 10 րոպեից 5 րոպե սարքել: Էներգիան թողեք թող այստեղ հանի»: