Անտրամաբանական կլիներ չհստակեցնել ՀՀԿ- ի հետ հարաբերությունները. նախարար (տեսանյութ)
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀԿ-ի գործադիր մարմնում ընդգրկվելը համարում է մեծ պատասխանատվություն ու մեծ պատիվ. «Սահմանադրական բարեփոխումների հիմքով տեղի ունեցող փոփոխություններով կուսակցական գործունեությունը ստանում է նոր, շատ ավելի խորքային իմաստ, կուսակցությունների ամրապնդումը քաղաքական մշակույթի կարևոր մաս է դառնում, հետեւաբար մեծ պատասխանատվություն եմ զգում՝ անդամակցելով մեծամասնություն ունեցող կուսակցությանն ու դրա գործադիր մարմնին»: Վիգեն Սարգսյանը նշեց, որ նա տրամադրված է վճռորոշ։ «Ազգ-բանակի գաղափարախոսությունը իրականում դառնում է առանցքային մի ուղղություն, այսինքն անելու ենք ամեն ինչ, որպեսզի ԶՈՒ-ը լինեն թափանցիկ, հարգված»,- նշեց նա: Հարցին, թե ինչո՞ւ հենց հիմա, որոշեց պաշտպանության նախարարն անդամակցեց ՀՀԿ- ին, նա պատասխանեց. «Սկզբունքորեն մեծ եւ խորը տարբերություն կա հայեցողական և քաղաքական պաշտոնի միջեւ: Նախարարի պաշտոնը՝ քաղաքական պաշտոն է, որովհետեւ դու չես գալիս նախարարությունը ղեկավարելու որպես անհատ, դու գալիս ես ղեկավարելու որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ: Այդ առումով ես հասկացա, որ անտրամաբանական կլիներ ղեկավարել կարևորագույն նախարարություններից մեկը եւ չհստակեցնել ՀՀԿ- ի հետ իմ հարաբերությունները»: Նա նաեւ տեղեկացրեց՝ Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծից պարտադիր բաղադրիչը չի հանվելու: «Դա այդ օրենքի առանցքային հիմքն է և խմբագրելով դա, խմբագրած կլինեի օրենքի բուն էությունը», -հավելեց նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում