Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգսյանը ցավակցել է Միկոյանների ընտանիքին

Պաշտոնական
72c499af01c89379b2c1a946ff9b7a1b

Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Միկոյանների ընտանիքին՝ ակնառու ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանի մահվան կապակցությամբ: «Նա օժտված էր զարմանալի աշխատունակությամբ ու արարելու մեծ էներգիայով և մինչև կյանքի վերջին օրերն իր ամբողջ ուժերը ներդրեց ի շահ ավիացիայի զարգացման: Նրա հեռանալը անփոխարինելի կորուստ է բոլորիս համար: Անկեղծորեն կիսում եմ վիշտը, խորին ցավակցության և զորակցության խոսքեր եմ հղում ռազմական ավիացիայի զարգացման գործում ծանրակշիռ ներդրում ունեցած առաջատար ավիակոնստրուկտորի ընտանիքին, ընկերներին և մտերիմներին: Իվան Անաստասի Միկոյանի լուսավոր հիշատակը ընդմիշտ կպահպանվի մեր սրտերում»,-ասված է  ցավակցական հեռագրում