Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնացեք, առանձին նստեք, խոսացեք. վարչապետը՝ կառավարության անդամներին (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed4

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր գործադիր մարմնի նիստին ներկայացրեց ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը: Նախարարը նախագիծը ներկայացրեց բավական երկար եւ մանրամասն, ինչից հետո առաջինն արձագանքեց  ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Կարեն Կարապետյանին նրանց ձգվող բանավեճը կարծես հոգնեցրեց. «Այսօր ռեկորդ խփելու հնարավորություն ունեինք, համ հայտարարություն արեցինք, համ կառավարության նիստը կարճ կանեինք, եթե տիկին Հովհաննիսյանի եւ պարոն Թովմասյանի դեբատը այսքան երկար չլիներ: Պարոն Թովմասյան, մասնագիտական դեբատը բերել եք այստեղ, ինչ-որ բաներ եք իրար ասում: Գնացեք, առանձին նստեք, խոսացեք: Առանց այն էլ սա ամենաերկար զեկուցն էր իմ, երբեւէ»,- եզրափակեց վարչապետ Կարեն Կարապետյանը: