Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը կդառնա ՀՀԿ-ական (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed-39

Վարչապետ Կ. Կարապետյանն այսօր կառավարության նիստից առաջ հայտարարեց, որ ներկայացրել է դիմում Հանրապետական կուսակցությանն անդամակցելու համար։ Կառավարության ղեկավարը մեկնաբանեց իր որոշումը. «Առաջին պատճառն այն է, որ ինձ վարչապետի պաշտոնին հրավիրել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, հետո ինձ հոգեհարազատ է այդ կուսակցության պահպանողական դիրքորոշումը և այդ կուսակցությունում ինչ հարազատ շատ մարդիկ կան»,- նշեց վարչապետն ու հավելեց, որ իր թիմակիցներին չի պարտադրելու նույնպես անդամակցել ՀՀԿ-ին. «Իմ ընկերներից, համախոհներից շատերը ցանկանում են մասնակից դառնալ այս գործընթացին, նոր շունչ հաղորդելով այս շարժմանը: Պարտադի՞ր է, որ կառավարության կազմի անկուսակցական նախարարները եւ իմ թիմակիցներն անդամակցեն ՀՀԿ-ին, որեւէ պարտադրանք չկա, դա յուրաքնաչյուրի գիտակացական եւ գաղափարական որոշման հարցն է»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը: