Դա անթույլատրելի է. Շարմազանով
Հայաստանը կարևորում է խաղաղության ու կայունության պահմանումը մեր տարաշածրջանում։ Այս մասին ասել է ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում՝ ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինիի հետ հանդիպմանը։ « Չնայած Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, Ադրբեջանն անտեսում է դրանք, իր ապակառուցողական և հակահայկական գործողություններով շարունակում է սրել իրավիճակը շփման գծում: Դա անթույլատրելի է: Բոլորը պետք է հասկանան , որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և ոչինչ չի կարող ստիպել Արցախի ժողովրդին հետ կանգնել անկախ ու ազատ հայրենիքում ապրելու ձգտումից:››,- շարունակել է Շարմազանովը։ Շնորհավորելով Վյաչեսլավ Վոլոդինին, Աժ փոխնախագահը հույս է հայտնել, որ նրա ղեկավարության տարիներին հայ ռուսական միջխորհրդարանական հարաբերությունները նոր զարգացում կարձանագրեն: