Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում չի գրել. Գագիկ Մինասյան (տեսանյութ)

Քաղաքականություն
S-zjDQjNG-w

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ այսօր հանդիպեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: Ըստ նրա՝ այսօր հիմնականում քննարկել են նոյեմբերի 26-ին կայանալիք կուսակցության համագումարին վերաբերող հարցեր: «Կուսակցության, ծրագրի կանոնադրության փոփոխություն է նախատեսվում, կազմակերպչական մի շարք խնդիրներ քննարկվեցին կապված համագումարի հետ»: ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը նաև հայտնեց, որ այսօրվա նիստին մասնակցել է նաև Հովիկ Աբրահամյանը, որը պաշտոնանկությունից հետո նիստերին չէր մասնակցում: Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու հարցին, Գագիկ Մինասյանն ասաց` որքան ինքն է տեղյակ, Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում չի գրել: Խոսակցություններ կան, որ ՀՀԿ-ին իր անդամակցելու մասին վարչապետը կհայտարարի հինգշաբթի օրը: Հարցին՝ քննարկվե՞լ է 1000 դրամներին վերաբերող օրինագծում փոփոխություն կատարելու հարցը, մասնավորապես՝ դիմումների հիման վրա հրաժարվել վճարումներից, Գագիկ Մինասյանն ասաց, որ այդ հարցը դեռ քննարկումների փուլում է եւ, վերջնական որոշում դեռեւս չկա: