Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեւիլիայում իսպանացի ֆաները հարձակվել են իտալացիների վրա (տեսանյութ)

Հասարակություն
sport-sevilja-3-1

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Սեւիլիա» - «Յուվենթուս» խաղից առաջ մասսայական ընդհարում է տեղի ունեցել երկու թիմերի երկրպագուների միջեւ: Ինչպես տեղեկացնում է իսպանական AS օրաթերթը, երեկ գիշերը «Սեւիլիայի» 30 արմատական ֆաներ հարձակվել են «Էլ Պապելոն» բարում գտնվող «Յուվենթուսի» երկրպագուների վրա, որից հետո նրանց միջեւ մասսայական ծեծկռտուք է սկսվել ինչպես բարի ներսում, այնպես էլ դրա հարակից փողոցներում: Ըստ նախնական տվյալների, երեք ֆաներ տարբեր կարգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը դանակահարված: Նրանց կյանքին այժմ վտանգ չի սպառնում: Հավելենք, որ երկու թիմերը պայքարում են 1-ին տեղի համար, որի պատճառով մեծ  լարվածություն է ստեղծվել երկու թիմերի ֆաների միջեւ: sport-sevilja-2