Տնակային ավանների երեխաներին դուրս բերենք միապաղաղ ու տխուր միջավայրից
Շիրակ կենտրոն Գյումրիում դեռևս սփռված են տասնյակ դոմիկային ավաններ, ուր խարխուլ խրճիթներում , կիսաքանդ ու վթարային շենք-շինություններումանձրևներից ու ձյան հալոցքներից անպաշպան շարունակում են պատսպարված մնալ շուրջ երեք հազար ընտանիք: 1988-ի դեկտեմբերյաներկրաշարժի հետևանքները շարունակում ճնշել, ինչն առավել կործանարար է երեխաների համար: «Շիրակ կենտրոնը» երկրաշարժի հերթական տարելիցի նախորեին, դեկտեմբերի 6-ին տնակային ավաններում բնակվող ընտանիքներիերեխաների համար կազմակերպելու է ժամանցային միջոցառումներ: Շուրջ 150 երեխաներ հնարավորություն կունենան գոնե մի օր դուրս գալմիապաղաղ, տխուր միջավայրից և ճնշող մթնոլորտից: Գյումրու և հարակից գյուղերի դոմիկներում, սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքների երեխաները կհյուրընկալվեն «Շիրակկենտրոնի» հեքիաթային սրահում, ուր կկազմակերպվի հյուրասիրություն, տիկնիկային ներկայացում, միջոցառումների ավարտին նրանցկբաժանվեն նվերներ: Միջոցառուման անցկացման համար անհրաժեշտ ծախսերը կկազմի 500 000 դրամ, 250 000 դրամ նվերներ պատրաստելու և բաժանելուհամար: Սահմանված բյուջեից ավել հանգանակված գումարները կծախսվեն անօթևան ընտանիքներին վառելափայտի ձեռք բերման նպատակով: Հարգելի բարեկամներ եթե ցանկանում եք աջակցել միջոցառման իրականացմանը, ապա կարող եք դրամական նվիրատվություն կատարելհետևյալ հաշվեհամարներից որևէ մեկով: Ի դեպ նվիրատուներին ևս սիրով հրավիրում ենք մասնակցելու տնակային ավաններում բնակվողընտանիքների երեխաների համար կազմակերպվելիք միջոցառմանը: Նվիրատվություններ կարող եք կատարել ստորև բերվող հաշվեհամարներից որևէ մեկին. ARDSHINBANK CJSC, GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE: ASHBAM 22XXX 7 Հայաստան, Գյումրի, Գայի փող. Արդշինբանկ, Հաշվեհամարներ` ԱՄՆ $– 2472601614240020 ՀՀ դրամ - 2472601614240000 Եվրո - 2472603273480000 Գյումրի, Մ. Խորենացի 50/4, «Շիրակ կենտրոն» ՀԿ ՀԱՎՀՀ՝ 05532775