Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» չկարողացավ հաղթել «Գանձասար-Կապանին»

Սպորտ
fwutbol

«Բանանց» - «Գանձասար-Կապան» խաղով այսօր մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրը: Հանդիպման արդեն 16-րդ րոպեին Արամ Քոչարյանն առաջ մղեց դաշտի տերերին, իսկ 27-ին Գեղամ Հարությունյանը վերականգնեց հավասարակշռությունը: Մնացած ժամանակում թիմերը չկարողացան գրավել դարպասները եւ խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: «Բանանցն» այժմ 15 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ «Գանձասար-Կապանը» 21-ով ընթանում է 4-րդ հորիզոնականում: