A
A
Պահուստային ֆոնդից՝ սիրիահայերի մեքենաներին
Կառավարությունն այսօր իր պահուստային ֆոնդից 233,365.0 հազ. դրամ հատկացրեց ՊԵԿ-ին՝ Սիրիայի` ազգությամբ հայ քաղաքացիների կողմից ներմուծված ավտոմեքենաների մաքսային վճարների եւ օրենքով սահմանված կարգով մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարները հոգալու համար: Այս գումարից հարկային եկամուտների և պետական տուրքի գծով հաշվարկվել է 231,223.0 հազ. դրամ, մաքսավճարի գծով` 2,142.0 հազ. դրամ: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նպատակն է աջակցություն ցուցաբերել պատերազմական իրադարձությունների հետևանքով Հայաստանի Հանրապետությունում բնակվող բազմաթիվ սիրիահայերին: