Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Կարյակինը չօգտվեց Մագնուս Կառլսենի սխալից

Սպորտ
chess

Նյու Յորքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման Մագնուս Կառլսեն - Սերգեյ Կարյակին մրցախաղի 5-րդ պարտիան կրկին ոչ-ոքի ավարտվեց: Սեւերով հանդես եկող ռուսաստանցի շախմատիստն այս անգամ խաղային առավելություն ստացավ վերջնամասում, երբ աշխարհի չեմպիոնը 44-րդ քայլին կոպիտ սխալ թույլ տվեց: Սակայն Սերգեյ Կարյակինն անհարկի զգուշավորություն դրսեւորեց եւ կորցրեց լավ դիրքը: Արդյունքում, 51-րդ քայլից հետո կողմերը հաշտություն կնքեցին եւ պահպանեցին ստատուս քվոն: Այսօր կկայանա 6-րդ պարտիան, որում սպիտակներով հանդես կգա աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդը: