A
A
270 մլն դրամ՝ երկու մանկապարտեզ կառուցելու համար (տեսանյութ)
Գալիք տարվա երկրորդ կեսին նախատեսվում է ավարտել Գյումրու «Արևիկ» և «Նանուլիկ» նախակրթարանների հիմնանորոգման և կառուցման աշխատանքները: Մրցույթները շահած շինկազմակերպություններն արդեն հայտնի են: Ֆինանսավորումն իրականացվելու է Տարածքային Զարգացման հիմնադրամի միջոցներով: Գումարի 10 տոկոսի չափով համաֆինանսավորումը համայնքի կողմից է: «Արևիկի» հիմնանորոգման համար նախատեսվում է ծախսել մոտ 170 մլն դրամի, իսկ «Նանուլիկի» կառուցման նպատակով` շուրջ 200 մլն դրամի չափով գումար: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում